Շլեզվիգ քաղաքի (Շլեզվիգ-Գոլշտեյն դաշնային հող) դատարանը վճռել է գրավի դիմաց ազատ արձակել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Շլեզվիգ-Գոլշտեյնի Բարձրագույն հողային դատարանը Պուչդեմոնին կալանավորելու որոշում էր կայացրել հետագայում նրան Իսպանիային արտահանձնելու նպատակով, սակայն կասեցրել է այն՝ թույլ տալով Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարին  75 հազար եվրո գրավի դիմաց ազատ արձակվել: Ընդ որում կալանքի մասին դատարանի որոշման համար հիմք էր ծառայել ոչ թե ապստամբության սադրումը, այլ պետական միջոցների յուրացումը: