ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է  չինական ապրանքների համար 100 մլրդ դոլարի լացուցիչ մաքսատուրք սահմանել, փոխանցում է AFP-ն: Թրամփն այսկերպ է արձագանքել Պեկինի գործողություններին, որոնք ընդունվել են ի պատասխան պողպատի եւ ալյումինի ներմուծման սակագների եւ չինական ապանքների ներմուծման մաքսատուրքերի սահմանման:

«Իր ոչ իրավաչափ պահվածքն ուղղելու փոխարեն, Չինաստանը որոշել է վնաս հասցնել մեր ֆերմերներին եւ արտադրողներին»,- հայտարարել է Թրամփը: «Չինաստանի անարդարացի հատուցման լույսի ներքո» Թրամփը հայտնել է, որ առեւտրի պաշտոնյաներին հանձնարարել է «քննարկել 100 մլրդ դոլարի չափով լրացուցիչ սակագների նպատակահարմարության հարցը»: Նա նշել է, որ բանակցությունների համար դեռեւս բաց է, բայց միայն այն դեպքում, եթե դրանք ուղղված են «ազատ, արդար եւ փոխադարձ առեւտրին» հասնելուն:

Նախօրեին Չինաստանը պաշտոնապես բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ կապված մաքսատուրքեր մտցնելու Թրամփի որոշման հետ:

ԱՀԿ-ի հրապարակած տեքստում Չինաստանի պատվիրակությունը խնդրել է Վաշինգթոնի հետ «խորհրդակցություն» անցկացնել՝ «առաջարկվող սակագների եւ միջոցառումների հետ կապված, որոնք Միացյալ Նահանգները սահմանում է Չինաստանում արտադրված որոշակի ապրանքների վրա, ներառյալ մեքենաները, էլեկտրոնիկան եւ այլն»:

Պեկինը նաեւ հրապարակել է ամերիկյան ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու ծրագրերը: