Պեկինը «ամեն գնով» կպայքարի ԱՄՆ–ի դեմ, հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարությունը ԱՄՆ նախագահի կողմից 100 մլրդ դոլարի չափով չինական ապրանքների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանման վտանգի ներքո, փոխանցում է AP–ն։

Եթե Վաշինգթոնը պնդի պրոտեկցիոնիզմի շուրջ, Չինաստանը «ամեն գնով  եւ անմիջապես վճռական դիմադրություն ցույց կտա»։ 

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարգադրել է դիտարկել չինական ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման հարցը այն մաքսատուրքերի կողքին, որոնց մասին հայտարարվել էր ավելի վաղ։