Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչինչ չգիտի 130 հազար դոլարի մասին, որն իր փաստաբան Մայքլ Քոենը 2016 թվականի ընտրություններից առաջ վճարել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին (իսկական անունը՝ Ստեֆանի Քլիֆորդ) «լռության համար», փոխանցում է BBC-ն: Այդպես, Թրամփն առաջին անգամ մեկնաբանել է պոռնոդերասանուհու հետ իր ենթադրյալ կապի մասին լուրերը:
Պոռնոդերասանուհին պնդում է, որ կապի մեջ է մտել միլիարդատիրոջ հետ 2006 թվականին, երբ Մելանիա Թրամփը լույս աշխարհ էր բերել իրենց որդի Բերոնին: Նրանց կապը մի քանի ամիս է տեւել: 2016 թվականի հոկտեմբերին, ինչպես նշում է պոռնոդերասանուհին, նա համաձայնագիր էր ստորագրել՝ Թրամփի հետ ունեցած կապի մասին տեղեկատվության չբացահայտման մասին՝ նրա փաստաբանից ստանալով 130 հազար դոլար:
Թրամփը ոչինիչ չի իմացել պոռնոդերասանուհուն «լռության» համար վճարելու մասին
Թեմա
Տեղադրություն




























