Սաուդյան Արաբիայում առաջին անգամ նորաձեւության շաբաթ կանցկացվի: Այս մասին հայտնում է Gulf News պարբերականը:
Նշվում է, որ Էր Ռիադում ցուցադրությունները կսկսվեն ապրիլի 10-ին: Միջոցառումը 4 օր կտեւի, որին կմասնակցեն ինչպես արաբ դիզայներներ, այնպես էլ համաշխարհային մասշտաբի կուտյուրեներ: Հայտացուցակում նշված են Ռոբերտո Կավալին եւ Ժան Փոլ Գոթյեն:
Նորաձեւության շաբաթը նախապես ծրագրված էր փետրվարին: Սակայն կազմակերպիչներն այն տեղափոխեցին «հյուրերի մեծ թվի պատճառով»:
Զվարճանքների ոլորտի կառավարող General Entertainment Authority-ը փետրվարին ներկայացրել էր Սաուդյան Արաբիայում 5 հազար միջոցառումների՝ համերգների եւ փառատոների անցկացում: Սա 2 անգամ ավելի է, քան 2017-ին:
Առաջիկա 10 տարիներին թագավորությունը նախատեսում է այս ոլորտում ներդնել գրեթե 64 մլրդ դոլար:
Ապրիլի 6-ին հաղորդվել էր, որ 35 տարում առաջին անգամ Սաուդյան Արաբիայում կինոթատրոն կբացվի, որը նշանակված է ապրիլի 18-ին:



























