Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ–Չինաստան առեւտրային պատերազմներին։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե ԱՄՆ–Չինաստան առեւտրային պատերազմը մեծ չափերի է եւ ազդել է նաեւ Թուրքիայի վրա։ «Նախագահ Էրդողանը Թրամփի հետ վերջին զրույցի ժամանակ անդրադարձել է առեւտրային պատերազմների թեմային։ Նա Թրամփին խնդրել է Թուրքիային չներքաշել առեւտրային պատերազմների մեջ։ Թրամփն էլ Էրդողանին խոստացել է հետամուտ լինել այդ հարցով»,–ասել է Բինալի Յըլդըրըմը։




























