ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ դժգոհել է Չինաստանի հետ «հիմար առեւտրից», որը բոլորովին չի օգնել  հանգստացնել ներդրողներին, որոնց անհանգստացնում է երկու տնտեսական գերտերությունների միջեւ առեւտրային կոնֆլիկտի սրումը, հաղորդում է AP-ն:

Twitter-ում Թրամփը գրել է, որ ԱՄՆ չինական ավտոմեքենաների ներկրման ժամանակ մաքսատուրքը 2.5 տոկոս է կազմում, մինչդեռ Չինաստան ամերիկյան մեքենաների ներկրման մասքսատուքրը 25 տոկոս է:

 «Միթե սա նմա՞ն է արդար եւ ազատ առեւտրի, ոչ սա նման է հիմար առեւտրի»,-գրել է նա:

Չինաստանը ներմուծվող ավտոմեքենաների մեծ մասի համար 25 տոկոս  ընդհանուր մաքսատուրք է բռնագանձում`10 տոկոս մաքսատուրք գումարած 15 տոկոս ավտոմոբիլային հարկը: 2016 թվականի դեկտեմբերից Պեկինը եւս 10 տոկոս է բռնագանձում «գերշքեղ» ավտոմեքենաների համար, որոնց արժեքը գերազանցում է 200,000 դոլարը: