Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախարար փեսան ոստիկաններին հրահանգել է գաղտնալսել Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հեռախոսազրույցները։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանական համակարգում սկանդալային դեպք է գրանցվել։  Էրդողանի փեսա, Էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը  մի շարք ոստիկանների գաղտնի հրահանգել է գաղտնալսել ՆԳ նախարարի հեռախոսազրույցները։

Այս փաստ հայտնի է դարձել նախարարին, որից հետո ոստիկանների աշխատանքի վայրերը տեղափոխվել են։

Նշվում է, որ Էրդողանի փեսան լարված հարաբերություններ ունի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի հետ։ Վերջինս փորձել է հրաժարական ներկայացնել, սակայն Էրդողանը չի ընդունել հրաժարականը։