ԱՄՆ  եւ Վրաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Միխայիլ Սահակաշվիլին քննարկել են Վրաստանի տնտեսության հետագա զարգացմանն ուղղված, ինչպես նաեւԱֆղանստանում համատեղ աշխատանքների հարցեր: 

Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշված է, որ ԱՄՆ նախագահը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ: Խոսակցությանը մասնակցել է նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:

Նախագահները քննարկել են Վրաստանի ջանքերը` ուղղված տնտեսության հետագա զարգացմանը: Նրանք նաեւ քննարկել են Կովկասում առկա խնդիրները եւ ISAF-ի ուժերի աշխատանքն Աֆղանստանում: