Շվեյցարացի նախկին բանկիրը բրիտանական Observer թերթին հայտնել է, որ WikiLeaks-ի օգնությամբ պատրաստվում է տեղեկություններ հրապարակել հարկերից խուսափած բարձրաստիճան պաշտոնյաների մասին։
Julius Baer շվեյցարական բանկի աշխատակից Ռուդոլֆ Էլմերը հայտարարել է, որ պատրաստվում է միջազգային WikiLeaks ցանցային ռեսուրսին տեղեկություններ տրամադրել օֆշորային բանկերում բացված 2000 հաշվեհամարների մասին, գրում է Infox.ru-ն։
Էլմերը հավաստիացնում է, որ հաշվեհամարների սեփականատերերի շարքում կան հայտնի մարդիկ, բարձրաստիճան չինովնիկներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Ասիայից, ինչպես նաեւ համաշխարհային բիզնես-էլիտայի ներկայացուցիչներ։





























