Հայաստանի կառավարությունը բնականոն աշխատում է։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 26-ին կառավարության նիտիս ցհետո լրագրողներին ասել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը։

«Բոլորս բնականոն աշխատում ենք, շարունակում ու շարունակելու ենք աշխատել»,- ասել է նա։ Հարցին, թե մինչեւ երբ են աշխատելու, Մարտիրոսյանը պատասխանել է. «Մինչչեւ եթե որոշեն նոր ընտրություններ անցկացնել»։

Լրագրողները հարցրել են, թե ինչպես է վերաբերվում տեղեկություններին, որ վարչապետի պաշտոնակատարը պետք  է հրաժարական տա։ «Ցանկացած բան կարելի է  այսօր ասել, բայց կարեւորը, որ կառավարությունն աշխատում է»,- ասել է Մարտիրոսյանը։

Նա նաեւ հերքել է տեղեկությունները, թե իշխող ուժից առնետավազ կա դեպի ընդդիմություն։