ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: ԱՄՆ առաջնորդի այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է հուլիսի 13ին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Sky News-ը:

Դաունինգ սթրիթում պատմել են, որ Թրամփը բանակցություններ կանկացնի բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ խոստանալով հայտնել մանրամասներն ավելի ուշ: ԱՄՆ նախագահին կընդունի նաեւ Եղիսաբեթ 2-րդի հետ: Միեւնույն ժամանակ, այցը չի ուղեկցվի բոլոր պաշտոնական արարողություններով, որոնք որպես կանոն ուղեկցում են արտասահմանյան առաջնորդների այցերը:

Հայտնի է նաեւ, որ Թրամփի այցը կտեւի ըդամենը 24 ժամ եւ բողոքի ցույցերի անցկացման մտավախությունից կընթանա Լոնդոնից դուրս: Սա կլինի Թրամփի առաջին այցը Բրիտանիա՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: Ավելի վաղ ԱՄՆ նախագահտ տեղափոխել էր նխատեսված այցը Լոնդոն՝ իր քաղաքականության դեմ Լոնդոնում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի պատճառով: