Կորեայի Հարավը եւ Հյուսիսը մոտ ժամանակներում բոլոր ոլորտներում բանակցություններ կսկսեն տարբեր մակարդակներով, այդ թվում՝ բարձր, նշված է Հյուսիսային եւ Հարավային Կորեաների առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հարավը եւ Հյուսիսը որոշել են կարճ ժամկետում բանակցություններ վարել յուրաքանչյուր ոլորտում, այդ թվում՝ բարձր մակարդակով, եւ ակտիվ միջոցներ ձեռնարկել հարցերի լուծման համար, որոնցով գագաթնաժողովում համաձայնություն է ձեռք բերվել»,- նշված է Փհանմունջոմում բարձր մակարդակով ընթացած բանակցությունների հռչակագրում:

Համատեղ հռչակագրում նշված է նաեւ, որ Հյուսիսային եւ Հարավային Կորեաները միջոցներ կձեռնարկեն Դեղին ծովում բախումների կանխման եւ խաղաղության գոտու ստեղծման համար:

«Հարավը եւ Հյուսիսը որոշել են գործնական միջոցներ ձեռնարկել Արեւմտյան ծովում (Դեղին ծով) հյուսիսային սահմանագծերի շրջանը խաղաղության, բախումների կանխման եւ ձկնորսության անվտանգության ապահովման գոտու վերածելու համար»,- նշված է գագաթնաժողովի հռչակագրում: