Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը ողջունել է Հարավային եւ Հյուսիսային Կորեաների պատմական գագաթաժողովի արդյունքները, բայց ուշադրություն է դարձրել, որ Հյուսիսային Կորեայի դեմ միջազգային պատժամիջոցները մնում են ուժի մեջ, քանի դեռ Փհենյանը չի անում հստակ քայլեր իր վրա վերցված պարտավորությունները կատարելու համար։ Այդ մասին ասվում է Բրիտանիայի ԱԳՆ  տարածած հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ես ողջունում եմ հաղորդագրությունն այն մասին, որ երկու Կորեաները համատեղ կաշխատեն Հյուսիսային Կորեայի ամբողջական, ստուգելի եւ անշրջելի ապամիջուկայնացման, երկկողմ կապերի բարելավման եւ սահմանին լարվածության թուլացման ուղղությամբ»,–նշել է Ջոնսոնը։