Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դաշնային հետախուզության բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Կոմին ցույց է տալիս, որ կամ շատ հիվանդ է, կամ շատ հիմար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Արդյոք բոլորն են հավատում, ինչ կատարվում է։ Ջեյմս Կոմին չի կարող որոշել, թե ինչ է արտահոսքը։ Նա անօրինականորեն է գաղտնի տեղեկություն հրապարակել, նա չի հասկանում ինչ է արել կամ որքան լուրջ է դա։ Նա ամենուրեք ստել է, որ դա թաքցնի։ Նա կամ շատ հիվանդ է, կամ շատ հիմար»,–գրել է նա իր թվիթերյան էջում։
Is everybody believing what is going on. James Comey can’t define what a leak is. He illegally leaked CLASSIFIED INFORMATION but doesn’t understand what he did or how serious it is. He lied all over the place to cover it up. He’s either very sick or very dumb. Remember sailor!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 27 апреля 2018 г.
Ավելի վաղ Թրամփը, պատասխանելով Կոմիի հայտարարությանը «Միսս Տիեզերք» մրցույթից հետո Մոսկվայում մնալու մասին, նշել էր. «Ջեյմս Կոմիի խոսքով՝ ես չեմ գիշերել այնտեղ։ Իհարկե, ես մնացել եմ Մոսկվայում։ Ես այնտեղ մնացել եմ շատ կարճ ժամանակով։ Նրա գրառումը ասում է, որ ես միանգամից վերադարձել եմ…Ես երբեք չեմ ասել, թե միանգամից մեկնել եմ»,–հայտարարել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։




























