Պետք է թուլացնենք լարվածությունն ու դադարեցնենք ճանճից փիղ սարքել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը` անդրադառնալով նախօրեին Նիկոլայ Ռիժկովի` Նիկոլ Փաշինյանի մասին արված հայտարարությանը:
«Այդ հարցն ավելի տրամաբանական կլիներ տալ պարոն Ռիժկովին: Ես չեմ պատրաստվում որեւէ մեկին այստեղ արդարացնել կամ որեւէ մեկի փոխարեն ներողություն խնդրել: Մենք բոլորս հասուն մարդիկ ենք: Կարծում եմ, որ Նիկոլայ Ռիժկովն, ով արդեն տարիքով է եւ անկասկած ազնիվ մարդ է, բաց ներկայացնում է իր տեսակետը: Նա խոսում է այնպես, ինչպես հարկ է համարում», - ասաց Կ. Զատուլինը` նկատելով, որ ինքն այդ հանդիպմանը չի եղել:
«Ճի՞շտ էր ասում, թե՞ ոչ, պետք է, իհարկե, գնահատեն ունկնդիրները, պետք է գնահատեք դուք, մենք եւ այլն: Բայց ես չեմ համարում, որ կարող եմ ինձ թույլ տալ այստեղ կյանքի ուսուցչի դերով հանդես գալ Նիկոլայ Ռիժկովի համար, ով այս տարի դառնում է 90 տարեկան: Ես կթուլացնեի լարվածությունը եւ կդադարեցնեի ճանճից փիղ սարքելու գործընթացը»,-ասաց Զատուլինը՝ հավելելով, որ եթե ամեն խոսքից կառչենք, ապա ոչ մի արդյունքի չենք հասնի:
Նշենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հայ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱԺ պատգամավորՆիկոլ Փաշինյանին՝ ասել է, որ լսել է նրա ելույթը RBK հեռուստաալիքով, որտեղ նա հիմարություններ էր դուրս տալիս, եւ հասկացել է, որ նրան իշխանություն չի կարելի վստահել: «Этот дурачок никогда не станет премьер-министром»,- ասել է Ռիժկովը:
Զատուլինը Փաշինյանի մասին․Որքանո՞վ է ճիշտ այսօր մի բան ասել, իսկ վաղը մեկ այլ



























