Եթե Հնդկաստանը համաձայնի օգտագործել վենեսուելական El Petro կրիպտոարժույթը, Վենեսուելան այդ երկրին նավթի հումքի համար 30%-ի չափով զեղչ կտրամադրի: Այս մասին գրում է Ռոսբալտը՝ վկայակոչելով Business Standard-ը:

Լրատվամիջոցների տվյալներով՝ վենեսուելացի պաշտոնյաները տարբեր երկրներ են այցելում եւ El Petro-ի հետ կապված առաջարկներ ներկայացնում:

Հիշեցնենք, որ Վենեսուելան El Petro կրիպտոարժույթը թողարկել են փետրվարի 20-ին: Սակայն երկրի կառավարությունը ստիպված է այն համաշխարհային տնտեսությունում ներդնելու ուղիներ փնտրել, քանի որ ԱՄՆ-ն նախազգուշացրել է Կարակասի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով կրիպտոարժույթի օգտագործման ռիսկերի մասին. մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր El Petro-ով գործարքները սահմանափակելու մտադրության մասին: