Facebook սոցցանցը «մաքուր պատմություն» անվանումով գաղտնիության նոր հսկողություն կստեղծի, որը օգտատերերին թույլ կտա ջնջել պատմության դիտումները: Այս մասին հաղորդել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ հավելելով, որ մտադիր է այս գործառույթը F8 ամենամյա համաժողովին քննարկել, հայտնում է Reuters-ը:
«Կոնգրեսում ցուցմունքներ տալու ժամանակ ես մի բան հասկացա իմ փորձից. տվյալների մասին որոշ հարցերին ես չկարողացա հստակ պատասխաններ տալ», - Facebook-ի իր էջում գրել է նա:



























