Սիեթլի բնակիչ Ալի Մուհամադ Բրաունը Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի քաղաքականության համար վրեժ լուծելու նպատաով ջիհադ է հայտարարել եւ այդ ընթացքում Նյու Ջերսիի քոլեջում ուսանողի է սպանել: Ալի Մուհամադ Բրաունը առանց վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքի ցմահ ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է AP-ն:
Դատարանում ելույթ ունենալով՝ Ալի Մուհամադ Բրաունը ներողություն է խնդրել 19-ամյա Բրենդան Թեւլինի հարազատներից, բայց նշել, որ չի զղջում կատարվածի համար: Նա խոստովանել է, որ 2014-ին կրակել է իր մեքենայում նտսած Թեւլինին:



























