Նյու Յորքում դատարանի առջեւ է հայտնվել անասնաբույժը, որին մեղադրում են շան ձագերին հեղուկ հերոինի փոխպատվաստման մեջ:
AP-ի հաղորդմամբ՝ վենեսուելացի Անդրես Լոպես Էլոզորան 2015 թվականին Իսպանիայում կալանավորվել էր: Ապրիլի 30-ին նա արտահանձնվել է ԱՄՆ-ին:
Նշվում է, որ Լոպեսը ձագերի որովայններին հերոինի փաթեթներ էր կարում: Ձագերին կոմերցիոն չվերթներով ուղարկում էին Նյու Յորք, որտեղ փաթեթները հանում էին կենդանիների օրգանիզմից, ինչի ընթացքում նրանք սատկում էին:



























