Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 1-ին, ժամը 23:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շերամի փողոցի թիվ 69 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ լոգարանի հատակին հայտնաբերել են Հ. Թ.-ի (ծնված 1952թ.) դին:




























