Երեւանի Բադալ Մուրադյան փողոցում ապրիլի 29-ին տեղի ունեցավ վթարից հետո հիվանդանոց տեղափոխված 51-ամյա Զորիկ Առաքելյանը մայիսի 1-ին մահացել է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան վարել է Զ. Առաքելյանը, Ford-ը վարել է 35-ամյա Վախթանգ Դ.-ն, իսկ Infiniti-ն՝ 47-ամյա Էդուարդ Ա.-ն:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին ժամը 21:10-ի սահմաններում Բադալ Մուրադյան փողոցում բախվել էին Infiniti մակնիշի 60 DD 500 համարանիշի եւ ВАЗ 2107 մակնիշի 34 QS 770 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինը բախվել էր նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի 34 ZP 760 համարանիշի բեռնատար ավտոմեքենային, այնուհետեւ՝ հաստաբուն ծառին:
Վթարի հետեւանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:




























