Ֆրանսիայի իրավապահ մարմինները փնտրում են անկարգությունների կազմակերպիչներին, որոնք տեղ են գտել Փարիզում մայիսմեկյան ցույցերի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Հիշեցնեմ, որ կալանքի տակ է վերցվել 109 մարդ…Եվ մենք նաեւ փնտրում ենք կազմակերպիչներին»,–ասել է Կոլոնը BFMTV հեռուստաալիքի եթերում։

Կոլոնը նշել է, որ ոստիկանությունը ամիջապես չի կարողացել միջամտել, քանի որ ջարդարարների առջեւից խաղաղ բնակիչներ ու զբոսաշրջիկներ են քայլել։

Չորեքշաբթի երկրի ներքին գործերի նախարարը գնացել է Փարիզի Հիվանդանոցային բուլվար, որ խոսի կառույցների, ռեստորանների, սրճարանների սեփականատերերին հետ, որոնց անկարգությունների ժամանակ վնաս է հասցվել։