Բասկերի ETA մարտական խումբն իր նամակում հայտարարել է իր բոլոր կառույցների լուծարման մասին։ Նամակը ուղղված է եղել բասկյան քաղհասարակության հիմնարկություններին ու խմբերին։
ETA–ն նամակում հայտնում է, որ խոստովանում է իր պատասխանատվությունը նրանում, որ չի հաջողվել բասկերի «քաղաքական հակամարտությունը» լուծել։ Նաեւ նշվում է, որ ընդունված որոշումը չի նշանակում, որ Բասկերի երկիրը հարթել է հակամարտությունը Իսպանիայի եւ Ֆրասիայի հետ։




























