Մայիսի 1-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խմբի կողմից բուժօգնության են տեղափոխվել 2009 թ. ծնված Սյուզաննա Ս.-ն, 2006 թ. ծնված Գեւորգ Հ.-ն եւ 2010 թ. ծնված Դավիթ Ս.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: