Ապրիլի 29-ին, ժամը 20.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խ.Հայրիկի փողոցի 31 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել 1975 թ. ծնված Ալեքսանդր Կարաեւը:

Արտաքին զննությամբ դիակի տարբեր հատվածներում հայտնաբերվել են վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ մայիսի 1-ին, ժամը 00.20-ին, պարզվել է, որ Ա.Կարաեւին մահանալուց մոտ 3 օր առաջ ծեծել եւ վնասվածքները պատճառել է 1972 թ. ծնված Գոռ Զ.-ն:

Գոռ Զ.-ն ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: