Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պետք չէ չեղարկել, սակայն դրա բանակցային շրջանակները հարկավոր է ընդլայնել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝  բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ Թեհրանի ազդեցությունը Սիրիայում պետք է քննարկել: Մերկելը նշել է, որ նման տեսակետը կիսում է ԵՄ երկրների մեծամասնությունը:

«Մենք կարծում ենք, որ Իրանի միջուկային համաձայնագիրը պետք է պահպանվի, սակայն անհրաժեշտ է նաեւ ընդլայնել բանակցային կառուցվածքը», - ասել է Մերկելը` հավելելով, որ կարեւոր է, որ Իսրայելն արագ ԱԷՄԳ-ին Իրանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրի: