Պենտագոնն արգելել է իր ռազմաբազաների խանութներում չինական Huawei Technologies եւ ZTE Corp ընկերությունների բջջային հեռախոսների եւ մոդեմների վաճառքը՝ որոշումը պատճառաբանելով անվտանգության հնարավոր ռիսկերով, հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրի համաձայն՝ Պենտագոնը կարգադրել է, որպեսզի նշված ընկերությունների արտադրանքը հանեն ամբողջ աշխարհում ամերիկյան ռազմաբազաների խանութներում վաճառքից:
Պենտագոնի մամլո քարտուղար, մայոր Դեյվ Իսթբուրնը հաղորդել է, որ այդ սարքերը կարող են «անընդունելի վտանգ ներկայացնել դեպարտամենտի անձնակազմի եւ առաքելության համար»:




























