Հունաստանի իշխանությունները հայտարարել են Թուրքիայի քաղաքացու ձերբակալելու մասին, որն էքսկավատորով ապօրինաբար երկրի տարածք է մտել, հաղորդում է AP-ն:
Ոստիկանության տվյալներով՝ հույն սահմանապահները տղամարդուն ձերբակալել են Կաստանիա շրջանում, սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում:
Հիշեցնենք, որ շուրջ երկու ամիս առաջ թուրքական իշխանությունները երկու հույն զինվորականի են ձերբակալել, որոնք եղանակային վատ պայմանների հետեւանքով պատահաբար հատել են սահմանը: Այդ ժամանակից ի վեր նրանք թուրքական բանտում են, սակայն նրանց մեղադրանք չի առաջադրվել: Անկարան առաջարկել է հույն զինվորներին փոխանակել թուրք բարձրաստիճան զինվորականների հետ, որոնք Հունաստան են փախել 2016 թվականի հուլիսին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո:




























