Չիկագոյից Նյուարք թռչող Southwest Flight 957 ինքնաթիռը սրահում պատուհանի ճաքելուց հետո արտակարգ վայրէջք է կատարել:
Խնդրի մասին հայտնելուց հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Քլիվլենդի օդանավակայանում: Այս մասին հաղորդել է Դաշնային ավիացիայի աշխատակազմի ներկայացուցիչ Էլիզաբեթ Կորին: Ուղեւորների խոսքով՝ ապակին ճաքել է թռիչքի ժամանակ:




























