Լեհ լրագրող Թոմաշ Մացեյչուկի մուտքը Ռուսաստան մինչեւ 2048 թվականն արգելվել է: Այս մասին լրագրողը հայտնել է Facebook-ում՝ հրապարակելով ծանուցագրի լուսանկարը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Մացեյչուկին ծայրահեղականության մեղադրանքով ձերբակալել էին, իսկ նրա բնակարանում ազգայնական խորհրդանիշերով առարկաներ հայտնաբերելով:

Լրագրողը հաղորդել է, որ իր դեմ արձանագրություն են կազմել Քրեական օրենսգրքի 282 հոդվածի հատկանիշներով («Ատելության կամ թշնամանքի հրահրում, ինչպես նաեւ մարդու արժանատվության նվաստացում»):

Հետո էլ հայտնաբերել են, որ նա Ռուսաստանում անօրինական է գտնվում: Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով դրա համար տուգանք է սահմանվում, սակայն դատարանն իրավունք ունի երկրից հարկադիր արտաքսման որոշում կայացնել: