Արագածոտնի մարզում մայիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել: Աշտարակի կամրջի տակ բախվել են Սաղմոսավան գյուղի բնակիչ, 21-ամյա Տիգրան Մկրտչյանի վարած ՎԱԶ 21015 եւ Ապարանի բնակիչ, 28-ամյա Ռոլանդ Գասպարյանի վարած Opel մակնիշների մեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա Տիգրան Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բուժկենտրոն:
Պատահարի փաստով նյութեր են նախապատրաստվում:































