ԱՄՆ-ն Իրաքին 3800 հնագույն արտեֆակտ է վերադարձրել, որոնք մաքսանենգության ճանապարհով Միացյալ Նահանգներ էին բերվել, հաղորդում է AFP-ն:
Արտեֆակտների շարքում սեպագիր տախտակներ եւ կավե կոնդակներ են: Պաշտոնյաների կարծիքով՝ արտեֆակտներից շատերը մ.թ.ա. 2100-1600 թվականների են:
Դրանք փորձել էին ներկրել մանրածախ առեւտրով զբաղվող Hobby Lobby-ի համար սալիկների նմուշների տեսքով: Նախկինում ընկերությունը 3 մլն դոլար էր վճարել ԱՄՆ կառավարության կողմից ապօրինաբար ներկրված հնությունների վերաբերյալ քաղաքացիական հայցը կարգավորելու համար:




























