Ֆրանսիայում աշակերտների շարունակվող բողոքի ցույցերի պատճառով 375 ավագ դպրոցի աշխատանք է ամբողջությամբ կամ մասնակիորեն խաթարվել։ Այս մասին հայտնել է Franceinfo ռադիոկայանը՝ հղում անելով հանրապետության կրթության նախարարության տվյալներին։

Մասնավորապես, հոկտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ 224 լիցեյ է ամբողջությամբ փակվել։

Նշվում է, որ ևս 151 լիցեյ կարողացել է մասնակիորեն վերսկսել աշխատանքը։

Նախարարության տվյալներով՝ այս ցուցանիշները 30%-ով ցածր են հոկտեմբերի 7-ի համեմատ, և ընդհանուր առմամբ Ֆրանսիայի լիցեյների 94%-ը հոկտեմբերի 8-ի առավոտյան կարողացել է ամբողջությամբ կամ մասնակիորեն բացվել։

Ֆրանսիայում շարունակվում են ուսման պայմաններից դժգոհ ավագ դպրոցականների փողոցային ցույցերը։ Հոկտեմբերի 6-ին ցույցերի է դուրս եկել 450 հազար մարդ, որից 100 հազարը՝ Փարիզում։ Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 715 ոստիկան և 215 ուսանող։ Միջազգայնագետ-քաղաքագետ Ռուսլան Պաննկրատովի կարծիքով՝ Ֆրանսիայում տեղի ունեցողի ամենահավանական վարկածը «ներքևից բխող սոցիալական պայթյունն է»։