Կոտայքի մարզում այսօր՝ մայիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ 8:30-ի սահմաններում Երեւան-Սեւան մայրուղու 16-րդ կմ-ին բախվել են «Մարիաննա» կաթնամթերքի ընկերության Mercedes-ն ու «ԳԱԶել» մակնիշի մարդատար ավտոմեքենան: Արդյունքում վերջինը բախվել է նաեւ երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով «ԳԱԶել»-ի ուղեւորներից մեկը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Պատահարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը:




























