Արեւմուտքում ուկրաինական ողբերգությունից այդպես էլ եզրակացություններ չեն կատարել, դրա ակնհայտ վկայությունն են Սիրիային արեւմտյան կոալիցիայի հարվածները, իտալական «Պանորամա» ամսագրի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Վաշինգթոնում, Լոնդոնում, արեւմտյան մի շարք այլ մայրաքաղաքներում, ցավոք, ուկրաինական ողբերգությունից այդպես էլ ճիշտ եզրակացություններ չեն կատարել: Աշխարհի տարբեր տարածաշրջաններում շարունակվում են «զրոյական գումարով» աշխարհաքաղաքական կասկածելի խաղերը: Աճում են ռազմավարական կայունությունը խախտող ՀՀՊ գլոբալ համակարգի տեղակայման ջանքերը, Եվրոպայում ամրապնդվում է ՆԱՏՕ-ի պոտենցիալը եւ իրողություններին ոչ համարժեք ռազմական ակտիվությունը, որը բերում է անվտանգության եվրոպական տարածքի հատվածականության: Ամենախորը մտահոգությունն է հարուցում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից միջազգային իրավունքի, ՄԱԿ Կանոնադրության հրապարակային քամահրումը, պետությունների ներքին գործերին միջամտությունը՝ ընդհուպ այնտեղ կառավարությունների տապալման փորձեր»,- ասել է Լավրովը: