Կառավարությունը բացասական եզրակցություն տվեց օրինագծին, որի համաձայն՝ քաղաքացիների աշխատավարձի եւ թոշակի զուտ գումարը չպետք է կրճատվի հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարումների մեծացման պատճառով: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության մայիսի 3-ի նիստում:

Օրենսդրական նախաձեռնությամբ, որի հեղինակներն են «Ելք» խորրդարանական խմբակցութան պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գեւորգ Գորգիսյանը, Արտակ Զեյնալյանը եւ Մանե Թանդիլյանը, առաջարկվում էր Աշխատանքային օրենսգրքում եւ «Պետական թոշակների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել:

Կառավարությունը բացասական եզրակացությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ երկրի աշխատանքային օրենսդրությունը ֆիքսում է միայն նվազագույն աշխատավարձի չափը, իսկ աշխատավարձերի փաստացի գումարները հաստատվում են աշխատանքային կոլեկտիվ եւ անհատական հարաբերությունների շրջանակում: «Պետական թոշակների մասին» օրենքը նախատեսում է, որ աշխատանքային թոշակի չափը թոշակի բազային եւ աշխատանքային մասի թոշակի գումարն է: Հետեւաբար՝ թոշակի գումարի նվազումը բացառվում է մեխանիզմներով, որոնք նախատեսված են թոշակային կուտակումների հաշվարկի ընթացակարգով:

Մինչդեռ օրինագծի հեղինակները կարծում են, որ երկրում հարկերի բարձրացումը, նույնիսկ առանց ինֆլյացիան հաշվի առնելու, ազդում է քաղաքացիների փաստացի եկամուտների վրա: