ԱՄՆ-ի եւ մի շարք այլ երկրների նկատմամբ պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը կպահանջի բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնել: Այս մասին հայտարարել է Պետդումայի բյուջեի կոմիտեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Կոմիտեն կարեւոր է համարում այն կատեգորիաների քաղաքացիներին, ընկերություններին եւ ոլորտներին աջակցելը, որոնք առավել շատ են ենթարկվում պատժամիջոցներին: Այս կապակցությամբ դաշնային բյուջեից ֆինանսական աջակցության տրամադրումը անհրաժեշտ կլինի փոփոխել», - նշել է հանձնաժողովը:
ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցների մասին օրինագիծը նախաձեռնել էր Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը եւ բոլոր չորս խմբակցությունների ղեկավարները: Այն թույլ է տալիս նախագահին եւ կառավարությանը պատասխան միջոցներ կիրառել, որոնք վերաբերում են նաեւ գյուղատնտեսական, ալկոհոլային, ծխախոտային արտադրանքի, դեղորայքի ներկրմանը:
Բացի այդ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը առաջարկել է օրենսդրորեն թույլատրել պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական անձանց դեմ:



























