2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստությունը գործնականում ավարտվել է, Ռուսաստանն առաջնությանը պատրաստ է, հիմա սկսվել է կետային կարգավորման փուլը: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Ռոսիա-2018» կազմակերպական կոմիտեի դիտորդական խորհրդի նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Շատ բան է արվել, սկսվել է բոլոր մեխանիզմների կետային կարգավորման ամենապատասխանատու փուլը, որոնք մասնակցում են համաշխարհային առաջնության անցկացման գործընթացին»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը պահանջել է բուժօգնության որակով եւ ժամանակին ցուցաբերման ապահովում, եթե նման օգնության կարիք ունենան երկրպագուները:

Նա իրավապահ մարմինների աշխատակիցներից պահանջել է ֆուտբոլի աշխարհի առաջնության անտանգության ապահովման ժամանակ կոռեկտ եւ բարեկիրթ գործել:

Պուտինը Ռուսաստանի հավաքականին ԱԱ-2018-ում հաջողություն է մաղթել՝ ասելով, թե հույս ունի, որ թիմը խաղին անմնացորդ կնվիրվի, ցույց կտա կամային, անզիջում խաղ, ինչը երկրպագուները սիրում եւ գնահատում են: