Սպիտակ Տունը հայտարարել է, որ պատրաստ է միջոցներ ձեռնարկել Չինաստանի կողմից Հարավչինական ծովի կղզիներում ռազմական տեխնիկայի տեղակայման եւ ԱՄՆ ռազմական ինքնաթիռների նկատմամբ լազերների օգտագործման դեմ, հաղորդում է Reuters-ը:

«Մենք լավ տեղեկացված ենք Հարավչինական ծովում Չինաստանի ռազմականացման մասին: Մենք մտահոգություն հայտնեցինք անմիջապես չինական կողմին: Այս ամենը կունենա կարճաժամկետ եւ երկարաժամկետ հետեւանքներ», - լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն պաշտոնական բողոք է ներկայացրել Չինաստանի իշխանություններին Ջիբութի ռազմակայանի մոտ լազերների օգտագործման կապակցությամբ, որոնք ուղղվել էին  օդանավերին եւ ամերիկյան երկու օդաչուների մոտ աննշան վնասվածքներ էին առաջացրել: