ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հանձնարարել է Հարավային Կորեայում ամերիկյան զորքերի թվի կրճատման տարբերակներ պատրաստել, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Հարավային Կորեայում ամերիկյան զորքերի թվի կրճատման հարցը չպետք է դառնա Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ սակարկության առիթ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին տեղի ունենալիք հանդիպման ժամանակ:
Սակայն պաշտոնական անձինք հայտարարել են, որ երկու Կորեաների խաղաղ համաձայնագիրը կարող է հանգեցնել 23.500 ամերիկացի զինծառայողների կրճատման, որոնք ներկայումս տեղակայված են Կորեական թերակղզում:
Աղբյուրների տեղեկացմամբ՝ քիչ հավանական է ԱՄՆ զորքերի ամբողջական դուրսբերումը: Սակայն ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը հարավկորեացի մի պաշտոնյայի հավաստիացրել է, որ այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Ինչպես հայտնում է պարբերականը, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է քննարկի Հարավային Կորեայկում զորքերի թիվը կրճատելու հարցը, եթե Սեուլը չստանձնի ծախսերի մեծ մասը:




























