ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Ղրիմում կստանա նոր Ս-400 «Տրիումֆ» եւ «Պանցիր–Ս» համալիրներ։ Այս մասին հայտարարել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ–գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովտ, գրում է ՏԱՍՍ–ը։  

«Այս տարի կշարունակվի հարավ–արեւմտյան ուղղությամբ օդային տիրույթի անվտանգության ամրապնդումը։ Մասնավորապես, Ղրիմում ՀՕՊ միավորումները կհամալրվեն զենիթահրթիռային Ս-400 համալիրների եւ «Պանցիր-Ս» զենիթահրթիռային հրանոթային համալիրների ստորաբաժանումներով»,–ասել է նա։

Դվորնիկովի խոսքով՝ Ղրիմում տեղակայված ՀՕՊ հատվածները եւ ավիացիան 100 տոկոսով զինված են զենքերի նոր օրինակներով։

ՌԴ ՊՆ–ն ապրիլի սկզբին հայտարարել էր, որ ռազմատիեզերական ուժերը 2018թ. կստանան երեք Ս-400 համալիրներ։