Լուրերը, թե Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում պարապմունքերը մինչեւ փետրվարի 1-ը հետաձգվել են ջեռուցում չլինելու պատճառով, իրականությանը չեն համապատասխանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը։
«Մեր ենթակայության տակ գտնվող բոլոր 24 մանկապարտեզները գազաֆիկացված են, էլեկտրաէներգիայով են ջեռուցվում դրանցից միայն երկուսը։ Իսկ պարապմունքները նախակրթարաններում հետաձգվել են, որովհետեւ քաղաքում ձմռան ամիսներին բավական տարածված են դարձել սուր ռեսպիրատոր հիվանդությունները։ Մնացած պատճառաբանություներն իրականությանը չեն համապատասխանում, մանկապարտեզների աշխատանքների հետաձգման միակ պատճառը սա է»,- հավաստիացրեց Աղեկյանը միաժամանակ մատնանշելով, որ սուր շնչառական հիվանդությունների տարածման մասին բազմիցս հայտարարել է անգամ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը։





























