ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինային կոչ է արել ընտրել նոր առաջնորդ, ինչը նոր հարցեր է առաջացրել ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքական ապագայի և նրա մասին, թե երբ կանցկացվեն հաջորդ ընտրությունները Կիևում։
Ուրեմն ո՞վ կարող է հավակնել Ուկրաինայի յոթերորդ նախագահի պաշտոնին։ Ամերիկյան Newsweek հանդեսը ներկայացրել է 4 անձից բաղկացած իր ցանկը։
Վալերի Զալուժնին՝ ուկրաինական բանակի նախկին գլխավոր հրամանատարը և ներկայում Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանը, համարվում է Զելենսկու գլխավոր մրցակիցը։
Կիրիլ Բուդանովը ճանաչում է ձեռք բերել որպես Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար՝ հայտնի դառնալով նաև նրանով, որ դարձել է ռուսական լիկվիդատորների հիմնական թիրախներից մեկը։
Միխայիլ Ֆյոդորովը, որն ընդամենը 35 տարեկան է, 2026 թվականի հունվարին պաշտպանության նախարար դառնալուց առաջ մի քանի տարի ղեկավարել է ուկրաինական անօդաչու համակարգերի ծառայությունը և եղել է փոխվարչապետ։
Պյոտր Պորոշենկոն զբաղեցրել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը 2014-2019 թվականներին՝ «Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից և Ուկրաինայի արևելյան շրջաններում՝ Դոնբաս անվանումով հայտնի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում անջատողականներին Մոսկվայի ցուցաբերած աջակցությունից հետո»։




























