Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ համաձայնությունը և կոչ է արել խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները, գրում է Bild-ը։
«Մենք ի գիտություն ենք ընդունում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի արտահանման վերաբերյալ համաձայնությունը։ Գերմանիայի և Եվրոպայի համար նման որոշումն անընդունելի է»,- հայտարարել է Մերցը։
Ըստ Գերմանիայի կանցլերի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցումը Ռուսաստանը լրջորեն կսկսի քննարկել միայն Արևմուտքի վճռական գործողությունների դեպքում։
«Ռուսաստանը լուրջ բանակցություններ կվարի միայն ճնշման տակ, ուստի մենք պահպանում ենք Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները»,- ընդգծել է նա։
Մերցը միաժամանակ կոչ է արել ավելի խստացնել Մոսկվայի դեմ սահմանափակումները՝ « Ուկրաինայի քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքի դեմ Ռուսաստանի զորքերի անխնա հարձակումներից» հետո։





























