«Առանձին շրջանակներ փորձում են կանխակալորեն քաղաքականացնել դպրոցներում հագուստի միասնական կանոնների հարցը, դրան տալ կրոնական բնույթ և այն վերածել հասարակական լարվածության արհեստական սրման առիթի»: Դրա մասին ասվում է Ադրբեջանի մեդիայի և հեռարձակման խորհրդի հայտարարության մեջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
«Հատուկ մտահոգություն է առաջացնում սոցիալական ցանցերում համակարգված ակտիվությունը։ Խոսքը կարճ ժամանակահատվածներում միատիպ հրապարակումների, բացասական մեկնաբանությունների ու արձագանքների, ինչպես նաև հասարակական կարգը խախտելու կոչերի զանգվածային տարածման մասին է։
Բազմաթիվ հրապարակումների տակ սահմանափակ թվով նույնանուն հաշիվների հետևողական հայտնվելը և որոշակի ժամանակահատվածում դրանց ակտիվության կտրուկ աճը լուրջ հիմքեր են տալիս խոսելու այս արշավի համակարգված բնույթի մասին։
Սա վկայում է թրոլինգային հարձակման և երկրի սահմաններից դուրս մեկ կենտրոնից կառավարվող տեղեկատվական մանիպուլյացիայի իրականացման մասին։
Նման գործողությունների նպատակը թեման օգտագործելն է որոշակի քաղաքական նպատակների հասնելու համար»,- նշել են խորհրդում։
Ադրբեջանում բողոքները չեն մարում. ձերբակալվել է 37 մարդ, ցուցարարները հրկիզել են մեքենա





























