Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կայուն եւ անխափան աշխատանքը, հանդիսանալով երկրում ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն, մեծապես կարեւորվում է հատկապես կարեւոր բազմամարդ զանգվածային միջոցառումների ժամանակ:

Հայաստանում ինտերնետի գլխավոր մատակարարներից մեկը, որ վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ ողջ տարածքը ապահովում է գերարագ ինտերնետ կապով՝ հիմքում ունենալով նորագույն օպտիկական ցանցն ու տեխնոլոգիական լուծումները, ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունն է («Ռոստելեկոմ» Հայաստան)։

Վերջին օրերին ծավալվող իրադարձությունների համատեքստում ընկերությունն  ապահովել է կայուն եւ որակյալ ծառայություններ՝ հնարավորություն տալով բնակչությանը համացանցի միջոցով առցանց հետեւել  իրադարձություններին եւ նորություններին։

Քանի որ լրահոսի հիմնական շեշտադրումը եղել է առցանց ռեսուրսների եւ հեռարձակումների միջոցով, ընկերության բաժանորդները, չնայած ցանցի գերծանրաբեռնվածությանը, հնարավորություն են ունեցել առանց որեւէ խոչընդոտի դիտելու եւ տեղեկանալու նորություններին  գերարագ ինտերնետի միջոցով:

Ընկերության տվյալների կենտրոնում արդեն շուրջ հինգ տարի է տեղակայված են համաշխարհային բովանդակություն տրամադրող ընկերությունների՝ Google (այդ թվում նաեւ Youtube), Rutube.ru, Mail.ru, ok.ru (Ondoklassniki.ru), իսկ 2017թ.-ից նաեւ Facebook սոցիալական ցանցի սերվերները (cache), ինչը նշանակում է, որ այս ռեսուրսների բովանդակությունը տեղակայվում է Հայաստանում՝ ընկերության ցանցից օգտվող յուրաքանչյուր բնակչի հնարավորություն տալով մի քանի անգամ ավելի արագ ստանալու այդ ռեսուրսներում շրջանառվող նյութերը։

Ընկերության համապատասխան ստորաբաժանումները՝ հատկապես տեխնիկական անձնակազմը, այս օրերին աշխատել է ուժեղացված  24/7 ռեժիմով, որպեսզի ցանցը շարունակի իր բնականոն անխափան աշխատանքը եւ բոլոր օգտատերերը օգտնվեն որակյալ կապից:

 «Տարիներ շարունակ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը խորքային եւ տեխնոլոգիական ներդրումներ է իրականացրել Հայաստանի տարածքում  կառուցելով լայն ծածկույթով օպտիկամանրաթելային ցանց, ինչպես նաեւ երկրի սահմաններից դուրս միջազգային կապուղիներով կապ հաստատելով կարեւորագույն համաշխարհային կենտրոնների հետ։ Մեր ընկերության մուտքը հեռահաղորդակցության ծառայությունների շուկա մեծապես նպաստել է ժամանակին ինտերնետի  գների շեշտակի անկմանը եւ արագությունների բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով հայաստանյան բոլոր օգտատերերին, ընկերություններին, պետական կառույցներին օգտվել տարածաշրջանում նվազագույն գներով մատուցվող ժամանակակից գերարագ ինտերնետից եւ հարակից ծառայություններից։ Ինչ վերաբերում է վերջին տարիներին ոլորտում առկա զարգացումներին, ապա վստահ կարող եմ ասել, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերությունը միշտ բարձր հորիզոնականներ է զբաղեցրել եւ՛ ծառայությունների, եւ՛ սպասարկման որակով, եւ՛ ցանկացած իրավիճակում կայունությամբ ու վստահության պահպանմամբ։ Վստահ կարող եմ ասել, որ այս ամենի հետեւում կանգնած է մեր պրոֆեսիոնալ թիմի՝ մեզանից յուրաքանչյուրի շարունակական ու նվիրված աշխատանքը։

Վերջին օրերի ժողովրդական շարժման ընթացքում էլ բաժանորդների համընդհանուր գոհունակությունը  փաստում է, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերությունը ամենավստահելի ու կայուն ծառայությունների մատակարարն է: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր բաժանորդներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր այս օրերին ակտիվ կերպով որոշում են կայացրել միանալ եւ օգտվել մեր ծառայություններից»,— նշեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Կառույցի ղեկավարը հավելեց նաեւ, որ չնայած բոլոր ձեռքբերումներին, առաջնայինը շարունակում են մնալ ընկերության բաժանորդների պահանջմունքներն ու առաջարկները, եւ իրենց ողջ թիմի ջանքերն ուղղված են նրանցից յուրաքանչյուրին բարձրակարգ ու ժամանակակից ծառայությունների շուրջօրյա տրամադրմանը։