ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի բժիշկ Ջեն Պենյան երկրի ղեկավարի բժիշկ Ռոննի Ջեքսոնի հետ սկանդալի ֆոնին հրաժարական է տվել, հաղորդում է Politico-ն:

Ըստ հրապարակման՝ Պենյան ցուցմունք է տվել Ջեքսոնի դեմ, հասատատելով ոչ պրոֆեսիոնալ վարքի վերաբերյալ մի շարք մեղադրանքները: Փենսի գրասենյակը հաստատել է հրաժարականը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ Ջեքսոնին վետերեաններրի հարցերով նախարարի պաշտոնում էր առաջադրել, սակայն վերջինս լրատվամիջոցների մեղադրանքների ֆոնին հանեց իր թեկնածությունը:

Մասնավորապես նշվում է, որ Ջեքսոնը թմրեցուցիչ ցավազրկողներ էր նշանակում առանց նախազգուշացման պատշաճ միջոցների եւ հարբում էր աշխատանքի վայրում, ինչպես նաեւ հարբած վիճակով վթարի էր ենթարկվել: