ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին լռության համար վճարել է իր ընտանիքին մեղադրանքներից պաշտպանելու համար, ոչ թե նրա համար, որ նախագահի պաշտոնում թեկնածությունն էր առաջադրել: Այս մասին ասել է Թրամփի փաստաբաններից մեկը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Վճարը կատարվել է մասնավոր, սուտ մեղադրանքների հետ կապված հարցը լուծելու համար, նախագահի ընտանիքը պաշտպանելու համար: Դա ցանկացած դեպքում կարվեր՝ անկախ նրանից, նա կլիներ թեկնածու թե չէ», — ասվում է Ջոլիանիի հայտարարությունում:
Ջուլիանիի հայտարարություններից հետո Սպիտակ տունը ստիպված էր խոստովանել, որ Թրամփը ինչ-որ մի ժամանակ իմացել է միջոցների նշանակության մասին, թեեւ նախկինի պես պնդում էր, որ փողերի փոխանցման ժամանակ Թրամփը տեղյակ չէր այդ մասին:




























