Ամերիկացի Դոն Գորսկեն կերել է իր կյանքի 30 հազարերորդ Բիգ Մակը եւ համաշխարհային ռեկորդ սահմանել կերած բուրգերների քանակով, հաղորդում է USA Today-ը:

Գորսկեն թոշակի անցած բանտի պահակ է: Դեռ մարտի կեսին նա խոսատցել էր, որ մայիսին  կուտի 30 հազար Բիգ Մակ եւ կատարել է իր խոստումը: 64-ամյա տղամարդը բուրգերը կերել է նույն ռեստորանում, որտեղ 1972-ին առաջին անգամ փորձել էր այն:

 «Այն ժամանակ քաղաքում ընդամենը մեկ «Մաքդոնալդս» կար, իսկ ես նոր էին ստացել վարորդական իրավունքս», — հիշել է նա:

Ամերիկացին խոստովանել է, որ այդ բուրգերը առանձնահատուկ է դարձել իր համար:

Սովորաբար նա շաբաթական 14 Բիգ Մակ է ուտում դրանք նախապես ռեստորանում գնելով, իսկ հետո միկրովառարանում տաքացնելով:

Տղամարդը նշում է, որ պարբերաբար բժշկի է գնում եւ նա նորմալ ճնշում եւ խոլեստերինի ցածր մակարդակ ունի: